Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Արևմտյան արժեքների մասին տգետ քաղաքական գործիչները ձևավորում են խեղված պատկերացումներ»

«Արևմտյան արժեքների մասին տգետ քաղաքական գործիչները ձևավորում են խեղված պատկերացումներ»
18.12.2013 | 13:10

Երբ 2003 թվականին Հայաստանում ձախողվեց ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը հասնելը, մենք սկսեցինք նախանձել մեր հարևան Վրաստանին, որտեղ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխություն»: Երբ 2008 թվականից սկսած մեր հասարակությունը կրկին ոտքի կանգնեց, պայքարեց համառորեն, տարիներ շարունակ չլքեց հրապարակները, իսկ այսօր, Մաքսային միությանը միանալուն իշխանության տված որոշումից հետո, հայտնվել է շվար վիճակում, հայացքն ուղղել է և նախանձով նայում է, թե ինչպես է ՈՒկրաինայի հասարակությունը պայքարում իր իշխանությունների կայացրած որոշման դեմ:

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը ՈՒկրաինայում տեղի ունեցող գործընթացները կապում է այն բանի հետ, որ այդ երկրի արևմտյան մասը պատմականորեն ինտեգրված է եղել Եվրոպային, իսկ արևելյան մասը՝ ՌԴ-ին: Այդ պատճառով էլ, ըստ Աղասի Թադևոսյանի, ՈՒկրաինայի հասարակության մեծ մասը ձգտում է ճնշումներ գործադրելով գնալ դեպի Արևմուտք: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ մեր զրուցակցի, Հայաստանում պատմականորեն արմատավորված չեն եղել ժողովրդավարության և մարդու իրավունքների ավանդույթները, քանի որ մենք կրել ենք արևելյան երկրների և Ռուսաստանի ազդեցությունը: Մյուս կողմից, Աղասի Թադևոսյանի կարծիքով, Հայաստանում փոքրամասնություն են կազմում եվրոպական արժեքների կրողները, որոնք հենց առօրյա կյանքում հարգում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարության նորմերը: Այդ իսկ պատճառով էլ նա պատահական չի համարում, որ Հայաստանում չգտնվեց կոնսոլիդացնող որևէ ուժ՝ ընդդեմ Մաքսային միությանը միանալու կայացրած որոշման: Իսկ փողոց դուրս եկած հատուկենտ մարդիկ էլ չեն կարողանում ազդել իշխանությունների վրա: Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ առանձին տգետ քաղաքական գործիչներ փորձում են մեր հասարակության մեջ խեղված պատկերացում ձևավորել արևմտյան արժեքների մասին՝ ներկայացնելով դրանք որպես միայն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն եվրոպական երկրներում: Մինչդեռ, օրինակ, ըստ Աղասի Թադևոսյանի, չենք հանդիպում քաղաքական գործիչների, որոնք հռոմեական իրավունքը և հունական դեմոկրատիան ներկայացնեն որպես արևմտյան արժեքներ:

«Հենց բյուրակրատիան եվրոպական ֆենոմեն է, որի հիմնական նպատակը օրենքի և իրավունքի շրջանակներում երկրի կառավարումն է, և որը բացառում է ծանոթ-խնամիական հարաբերություններ պետական կառավարման համակարգում»,-ասաց մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ ՌԴ-ն խոչընդոտում է Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը, քանի որ քաղաքակրթական առումով ՌԴ-ն նույնպես եվրոպական արժեքների կրող չէ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ